Մասնագիտական միջառարկայական կապերի ձևավորումը որպես քոլեջի ուսանողի ուսումնառության մաս

Ելենա Օհանյան
Ձեզ ենք ներկայացնում «Մաթեմատիկական — մասնագիտական փազլների, խաղերի կազմում» նախագիծը։ Սեպտեմբերից սկսած ուսանողները ոչ միայն խորացրել են իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացրել տրամաբանական մտածողությունը, այլև բացահայտել են մաթեմատիկայի և իրենց ընտրած մասնագիտական ոլորտների միջև առկա ամուր միջառարկայական կապերը։ Խնդիրների և փազլների միջոցով մենք կարողացանք ցույց տալ, թե ինչպես են տեսական գիտելիքներն ուղղակիորեն կիրառվում գործնական, մասնագիտական իրավիճակներում՝ այդպիսով զարգացնելով ուսանողների մոտ քննադատական վերլուծության և խնդիրների լուծման հմտություններ։ Ավելին կարող եք կարդալ հղումով։
Առաջարկում ենք նաև անցնել ստորև առաջարկվող հղումներով և լրացնել մասնագիտական-միջառարկայական կապեր ձևավորող խաչբառերը, որոնք կազմել են «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» և «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողների խմբերը․