Բացօթյա ընթերցումներով շրջիկ թատրոն

Մարինե Մարտիրոսյան
Մայրենիի ուսումնական պարապմունքը կազմակերպեցինք Արևելյան դպրոցի սարալանջին։ Սովորողների հետ իրականացրինք «Շրջիկ թատրոն» նախագծային աշխատանքը։ Բերնացի ընթերցեցինք խաղացինք Հ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Դերերով, միասնական ընթերցումներով, կերպարային տիկնիկներով բացօթյա ուսումնական պարապմունքն անցավ ուրախ լիցքերով, ծիծաղով, անցորդների ժպիտներով, միասնական, բերանացի ընթերցումների մասնակցությամբ։ Նյութը` դասարանական բլոգում։