«Մեռելին վրա բժիշկ չեն կանչեր» ներկայացման ամփոփում

Լուսաբանումը՝ Անուշ Ներսիսյանի
Վարժարանի սովորողները ֆրանսիահայ բեմադրող, «Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին բեմականացրին Լեռ Կամսարի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված ներկայացում։ Հայ մեծ գրողի սուր մտքերը, դիպուկ հումորը և հասարակական խնդիրների հանդեպ նրա սատիրիկ մոտեցումները նոր շունչ ստացան դպրոցական բեմի վրա՝ միավորելով և՛ դասական գրականության խորությունը, և՛ երիտասարդների ստեղծագործական ներուժը։ Ներկայացումից հատվածներ և լուսանկարներ՝ բլոգում։