Հանդիպում ԵՊՀ դասախոս Սիրանուշ Մելիքյանի հետ

Հասարակագիտական մասնախումբ
«Գիտության շաբաթ. 2025» փառատոնի և մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հոկտեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հյուրը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Սիրանուշ Մելիքյանն էր։ Հանդիպման թեման էր` «Միջազգային հարաբերությունները որպես մասնագիտություն»։ Բանախոսը կիրառեց երկխոսության մեթոդը, որը բավականին արդյունավետ էր և հետաքրքիր ներկաների համար։ Քննարկումը ծավալվեց միջազգային հարաբերությունների էության պարզաբանումից մինչև դիվանագետի էթիկա։ Բանախոսը մի շարք օգտակար խորհուրդներ տվեց վարժարանի պատանիներին միջանձնային հարաբերությունների հետ կապված։ Հանդիպումն ավարտվեց համագործակցությունը շարունակելու պայմանավորվածությամբ։
Հանդիպման լուսաբանումը՝ վարժարանի սովորող Ավետ Ավետյանի բլոգում
Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Արմեն Ոսկանյանի
Հասարակագիտական մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան