Ամիսներ և չորս եղանակ

Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 2․2 դասարանի սովորողները Ես և շրջակա աշխարհը դասընթացի շրջանակում ուսումնասիրում են շրջակա միջավայրը, դիտարկում տարվա եղանակներով պայմանավորված փոփոխությունները։ Տարվա եղանակների մասին զրույց- քննարկումներով հասանք մեր ծննդյան ամիսներին, օրերին։ Ի՞նչ կլիներ, եթե ամռանը ծնվածները ծնվեին ձմռանը և հակառակը։ Ինչպե՞ս կտոնեին, եթե տաք արևի փոխարեն առատ ձյուն ու ցուրտ լիներ։ Միմյանց ծննդյան ամիսների մասին պատմություններով էլ տարբերակեցինք տարվա եղանակներից յուրաքանչյուրի բաժին ամիսներն ու իրենց բնորոշող եղանակային փոփոխությունները։ Նյութը՝ դասարանական բլոգում։