«Ճանապարհորդություն մանրէների հետ»

«Ճանապարհորդություն մանրէների հետ»

Անուշ Ասատրյան

Գիտելիքի օրվան նվիրված նախագիծը կրում է շարունակական բնույթ․ ավագ դպրոցի սովորողները գործնական գիտելիքներ ձեռք բերելու և մանրէների աշխարհը բացահայտելու նպատակով մասնակցելու են եռօրյա սեմինարին։


Բայց իմ սիրելի հատվածը հենց լաբորատոր փորձերն էին։ Մենք սովորեցինք տարբեր ներկման մեթոդներ և ուսումնասիրեցինք խմորասնկերի ֆերմենտացիոն ակտիվությունը։ Շատ հետաքրքիր էր տեսնել այն, ինչ սովորում ենք դասերում, արդեն գործնականում։ Այդ պահին ես ինձ զգում էի որպես իսկական հետազոտող։ Անժելիկա Մնացականյան


Յուրաքանչյուր փորձից հետո նոր բացահայտումներ էինք անում, որոնք մեծ հետաքրքրություն և ոգևորություն էին առաջացնում։ Կարևոր էր նաև այն, որ հնարավորություն ունեցանք գործնականում օգտագործել լաբորատոր սարքավորումներ, ծանոթանալ դրանց կիրառությանը և հասկանալ, թե ինչպես են աշխատում գիտնականները իրենց ամենօրյա աշխատանքում։  Ասյա Հարությունյան


Խմորասնկերով կատարվում են նաև գիտական փորձեր՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դանդաղեցնել մարդու ծերացումը։ Խմորասնկերն արտադրում են որոշ նյութեր, օրինակ՝ հակաօքսիդանտներ, որոնք կարող են ազդել բջիջների աշխատանքի վրա։ Չնայած այս ոլորտը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, հնարավոր է ապագայում գտնվեն այնպիսի խմորասնկեր, որոնք կօգնեն մարդուն ավելի երկար առողջ և երիտասարդ մնալ։  Նատալի  Տագեսյան։

highschool