Աշնանային մանկավարժական հոբելյանական 20-րդ հավաքը Միջին դպրոցում
Հավաքի բովանդակություն
Աշնանային հավաքի ուղեցույց
Լրամշակվող․․․
Հավաքին ներկայացվող ուղղությունները․
Մեկամյա մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարանի ուսումնական պլանի կատարողականի կազմակերպում․
- Ռազմամարզական ճամբար, քայլարշավներ, բարձունքի հաղթահարում
- Ուսումնական նախագիծ․ կարգ, ընտրություն, իրականացում
- 9-րդ դասարանցիների միասնական նախագծերը քոլեջի, վարժարանի հետ
- 9-րդ դասարանցիների ստեղծագործական ստուգատես
Երկրագործական աշխատանքների ներկայացում․ նախագծեր, իրականացվող աշխատանքներ, ընթացք, զարգացումներ․
- Մայր դպրոցի ներքին և արտաքին բակերի խնամք,
- Բացօթյա ուսուցման տարածքների ձևավորում, խնամք,
- Փառատոնային պուրակի հարակից տարածքում տնկարանի ստեղծում,
- Սարալանջի շարունակական աշխատանքներ,
- Թփերի արահետի լրացում, խնամք, կարգավորում,
- «Կանաչ օր» նախագիծ
Տեխնոլոգիական ուսուցումը 7-8-րդ դասարաններում․
- Խոհանոց-լաբորատորիայի ստեղծմանն ուղղված աշխատանքներ
- Չրանոցի աշնանային բերքը, Արատեսյան բերքի օգտագործումը
- Ցուցահանդեսների, փառատոների սպասարկման աշխատանքներ՝ դիզայն-մոդելավորում, կավագործություն, քանդակ
Բնագիտական լաբորատորիաները Միջին դպրոցում, 6-րդ դասարանցիների ներառումը Միջին դպրոց
Հյուրեր, հանդիպումներ, կլոր սեղաններ
- Հոկտեմբերի 15, ժամը՝ 11։00, Համագործակցային նախագիծ Արևմտյան դպրոցի 6-րդ դասարանների հետ, փոքր դահլիճ, Տաթև Աբրահամյան և ընկերներ
- Հոկտեմբերի 16, ժամը 13։00, Հարթակում ծնողն է, Հանդիպում Եվա Պապյանի մայրիկի՝ հեռուստահաղորդավար (Երկիր Մեդիա), լրատվական մեկնաբան (NEWS.am) Դիանա Պողոսյանի հետ, Անահիտ Մելքոնյան և ընկերներ
- Հոկտեմբերի 17, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի գյուղ Երանոսի համար 1 Միջնակարգ դպրոցի դասավանդողների և սովորողները այցը Կրթահամալիր, Լիանա Հակոբյան և ընկերներ
- Հոկտեմբերի 17, ժամը՝ 11։00, Կոմիտասը՝ հայ երաժշտության վերածննդի խորհրդանիշ, Էդիտա Կարապետյան և ընկերներ