Դեպի Թռչկան

Դեպի Թռչկան

Իրինա Ապոյան և սովորողներ

Սովորողների համար ճամփորդությունը դարձավ իրական հայրենաճանաչություն և բացահայտում, քանի որ գրեթե բոլորը առաջին անգամ էին տեսնում Թռչկանի հրաշք ջրվեժը և նրա շրջակա կախարդական բնությունը։


«Շատ գեղեցիկ էր․ նայում ես ջրվեժին ու հասկանում, թե որքան հարուստ երկիր ունես իր բնության հրաշալիքներով։ Այդ պահին կարծես մոռանում ես ամեն ինչի մասին․ ամբողջ հոգով հանգստանում ես, մտքերդ խաղաղվում են» ; Էլեն Սաֆարյան

Ճանապարհի ընթացքում, մենք ոչ միայն զրուցում էինք, այլև ծանոթանում միմյանց հետ՝ պատմելով մեր նախորդ ճամփորդությունների արկածները ու պարզապես զվարճանալով։Օրն իսկապես շատ ուրախ և անմոռանալի անցավ։ Մենք բոլորս շատ ուրախ էինք, որ ունեցանք այդպիսի համատեղ և հագեցած օր։ Սաթինե Սահակյան

Օդը շատ թարմ ու խոնավ էր։ Սկսվեց մանր անձրև, որը նույնպես ինձ շատ դուր եկավ։ Այդ պահերը ինձ վերադարձրին ներդաշնակություն։ Երբեմն իսկապես արժե դուրս գալ քաղաքից, մաքրել մտքերը և հանգստանալ աղմկոտ քաղաքային կյանքից։ Եվա Հովհաննիսյան

highschool