Ճամփորդական պատումների շարքից

Ճամփորդական պատումների շարքից

Մարիամ Ասատրյան

Անկախության տոնը՝ Արագածի բարձունքին։


Ճամփորդական հերթական պատումները՝ ուսանողներից։


Վարդուհի Ջանունց․ «․․․․Ավելի կարևոր էր, որ ոչ միայն հաղթահարեցինք բարձրունքը, այլ նաև մարդիկ, որոնց հետ կապ ստեղծվեց։ Նոր ընկերություններ, որոնք ձևավորվեցին ամենաանսպասելի պայմաններում՝ ճոճվող բեռնատարի, փոշոտ ճամփի ու մի քիչ խենթության մեջ։ Այդ օրը մեզնից յուրաքանչյուրը տուն բերեց ոչ միայն սարերի փոշին, այլև մի լավ զգացողություն, որ մի պահ կտրվել ենք ամեն ինչից։ Մի խոսքով՝ Արագածը սովորական լեռնագնացություն չէր։ Դա մի օր էր, որտեղ ամեն ինչ մի քիչ ցնցվում էր․․․»։

Նարեկ Բեգլարյան․  «․․․Լճերը պարզապես հիասքանչ էին՝ կանաչի կապույտի երանգով լի ջրով ու խաղաղ միջավայրով։ Ես շատ հավանեցի այդ վայրը, որովհետև այն լի էր գեղեցկությամբ, հանգստությամբ և իր զմրուխտապատությամբ․․․»։

Աստղիկ Վարդանյան․  «․․․․Վերադարձին, թեպետ բավականին հոգնած Էինք, շարունակում էինք ծիծաղել ու զվարճանալ։ Ես նայում էի Արագածի լանջերին, հիանում հայրենի բնաշխարհի գեղեցկությամբ ու մտածում, որ այս օրը երբեք չեմ մոռանա։ Այդ օրն ինձ համար դարձավ իսկապես անմոռանալի ճամփորդություն․․․»։



college