Իմ կավե դիմապատկերը
Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 2․2 դասարանի սովորողները «Ես» ուսումնական նախագծի շրջանակում այցելեցին տեխնոլոգիայի լաբորատորիա։ Ընկեր Մերիի և ընկեր Մարիետայի օգնությամբ կավով ծեփեցին իրենց դիմապատկերը։ Սովորեցին աշխատանքից առաջ մշակել կավը, ճիշտ ձևավորել, կտրել, ամրացնել կավե կտորները։ Նյութը՝ դասարանական բլոգում։