Միջավայր, որտեղ ծնվում է ազատ միտքը

Հայտարարություն
Միջավայր, որտեղ ծնվում է ազատ միտքը

Հրավեր

Հարգելի՛ բարեկամ
Սեպտեմբերի 22-ին՝ 14։30, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Միջավայր, որտեղ ծնվում է միտքը» լուսանկարչական ցուցահանդեսին։
Ցուցահանդեսում ներկայացված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այն կրթական տարածքները, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են ՝ որպես հեղինակային միջավայրեր, որտեղ ամենակարևորը մարդն է իր հարմարություններով, հետաքրքրություններով, իրավունքներով, պարզությամբ։ Այսպիսի մարդկային միջավա՞յր։
Կներկայացվի նաև «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ճարտարապետական նախագիծ՝  հեղինակ՝ Արղավան Ազադի եւ ընկերներ։
Մեր հեղինակային մանկավարժության մեջ միջավայրը առանձնահատուկ տեղ ունի․ այն հնարավորություն է տալիս լինել լուսավոր, ստեղծագործ ու ազատ։
Այս նախաձեռնությունը միավորում է դպրոցը, համայնքը և բնակելի միջավայրը՝ ստեղծելով բաց ու կենսունակ կրթական տարածքներ, միավորելով բնությունը և կրթությունը՝ որպես համայնքային համակեցության արժեք։
Միասին բացահայտենք միջավայրի ուժը կրթության մեջ և հնարավորություն տանք նորանոր միջավայրերի դառնալ հնարավորություն անհատների համար։
MSKH