Ճամփորդական հուշեր

Ճամփորդական հուշեր

Մարիամ Ասատրյան

    Ճամփորդական հուշեր ուսանողների բլոգներում։

    • Մարիամ Մկրտչյան՝․ «․․․Ես զգացի ազատություն, երջանիկ էի, մի անկառավարելի էներգիա էր պատել ինձ։ Արդեն սկսեցի մտածել` գուցե հենց սա է դրախտը։ Իսկ երեկոյան վերադարձանք ադրենալինի մեծ պաշարով` անհամբեր սպասելով հայրենիքիս հաջորդ գողտրիկ անկյան բացահայտմանը։ Իսկապես տպավորիչ արշավ էր, որը կմնա իմ հիշողությունների ալբոմում ողջ կյանքիս ընթացքում․․․»։
    • Նինա Գռամենիցկայա ․ ''․․Единственное, о чём я жалела в тот момент, – забытый дома скетчбук, который будто молил запечатлеть в нём эти чувства.  Какой же гора была аппетитной, напоминающей слоёный торт. Я смотрела на неё, и облизывалась сдерживая желание реально попробовать ее съесть.
      Во время летней презентации вступительного проекта меня спросили: «Что бы тебе хотелось съесть прямо сейчас?» Тогда, из-за теплового удара, мне не хотелось ничего. Но в день поездки, стоя перед горой Арагац, я поняла, что нашла свой идеальный ответ.․․․''
    • Տատյանա Ադամյան«․․․․․Այս ճամփորդությունը ինձ համար և հետաքրքիր էր, և միարժամանակ հուզիչ: Ես շատ լարված էի և անհանգիստ, քանի որ գնում էի ճամփորդության անծանոթ միջավայրում, անծանոթ մարդկանց հետ: Ինձ համար խոչընդոտները շատ էին թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես․․․»։
    • Ինեսա Մամյան․ «․․․․Այնքան անկեղծ էին բոլորի ժպիտները, այնքան անմիջական էր մեր շփումը, որ թվում էր՝ մենք բոլորս վաղուց ենք ճանաչում միմյանց։ Ճամփորդության ընթացքում ես ունեցա ոչ միայն գեղեցիկ հուշեր, այլև ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ կապվածությունը անբացատրելիորեն խորն էր․․․»։

college