Կամավորներ Սթիվ և Սանդրա Սնիդերոները կրթահամալիրում

Կամավորներ Սթիվ և Սանդրա Սնիդերոները կրթահամալիրում

03.09.2025

Հայկական կամավորական կորպուսի հրավերով և Էլյա Սահակյանի միջնորդությամբ ամերիկացի կամավորներ Սթիվ և Սանդրա Սինդերոները երեք ամսով իրենց կամավորական ուսուցչական աշխատանքն են իրականացնելու կրթահամալիրի վարժարանում և Արևելյան դպրոց-պարտեզում: Մեր հանդիպումը կայացավ սեպտեմբերի 3-ին վարժարանի ընթերցասրահում: Ներկա էին Վարժարանի և Միջին դպրոցի անգլերեն դասավանդողները: Հանդիպման հիմնական նպատակը համատեղ աշխատանքի կազմակերպման հարցերն էին: Պայմանավորվեցինք, որ Սթիվ Սինդերոն աշխատելու է կրթահամալիրի վարժարանի տարբեր դասարաններում՝ տվյալ դասարաններում դասավանդողների ներկայությամբ շաբաթական 16 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ օրը 4 դասաժամ բացի չորեքշաբթի օրերից: Զրույցի ընթացքում մեր դասավանդողները խոսեցին նախագծային ու բլոգային ուսուցման մասին: Հյուրերին ներկայացվեց մեր կրթահամալիրի կայքը և կայքի անգլերեն էջը: Երկուշաբթի օրը Սանդրա Սինդերոյին ուղեկցելու եմ Արևելյան դպրոց-պարտեզ՝ աշխատանքի կազմակերպման հարցերը քննարկելու համար: 

MSKH