«Մուտք կրթահամալիր» սովորողների ճամբար

Անահիտ Կիրակոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք գործող սովորողի համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դյուրին և պարզ լինի ծանոթությունը այլընտրանքային մանկավարժությանը, միջավայրին և որպեսզի պարզ լինի սովորողը արդյոք կարողանու՞մ է ներառվել, ունի՞ արդյոք աջակցության կարիք, որքանո՞վ է համատեղելի տվյալ դասարանների հետ, ուստի իրականացվում է «մուտք կրթահամալիր» սովորողների ճամբար։
Ճամբարի աշխատակարգ
Օգոստոս՝ 25
09։00՝ սովորողների դիմավորում, ծանոթություն
09։15՝ շրջայց Հյուսիսային դպրոցում, ցուցասրահներում
09։30՝ ծանոթացում թվային գործիքով ուսումնական ծրագրերին, բլոգավարություն․ պատասխանատու՝ Անահիտ Կիրակոսյան
10։30՝ քայլք Քոլեջ բույսերի լաբորատորիա․ Շողիկ Պողոսյան
11։00՝ լող ամառային լողափում․ պատասխանատու՝ Ռոզա Մելիքյան
12։00՝ ընդմիջում, անհատական բրդուճներով
Ավելին ընթերցեք բլոգում։