Ատեստավորում-վերապատրաստում, օր 4-րդ

Արևելյան դպրոցի բլոգներ
Ատեստավորում-վերապատրաստում, օր 4-րդ

Մարինե Մարտիրոսյան և ընկերներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։ Այսօր մասնակցեցինք «21-րդ դարի հմտությունների խթանում» դասընթացի երկրորդ փուլին։ Օրը սկսեցինք նախորդ օրվա թեմաների շուրջ ամփոփ քննարկումով։ Մտածողությունը կարող է լինել բազմազան՝ վերլուծական, ստեղծագործական, քննադատական, ռազմավարական, ինտուիտիվ և այլն: Դա կարող է պայմանավորված լինել նաև տարբեր գործոններով, ինչպիսիք են կրթությունը, փորձը, մշակութային և սոցիալական պայմանները:
Անկախ մասնագիտական փորձից, դասընթացի ընթացքում ձեռք ենք բերում ինքնակրթության համար նոր հնարավորություններ՝ միջավայրը դառնում է փորձի փոխանակման այլընտրանքային հարթակ։ Նյութը՝ բլոգում։ 

easternschool