Եվրոպական լեզուների օր. "Մուտք" ճամբար աշխատարաններով

Եվրոպական լեզուների օր։ Աշակերտները ծանոթացան իտալերենի, իսպաներենի և ֆրանսերենի ուսուցիչների հետ, ձեռք բերեցին սկզբնական, տարրական լեզվական հմտություններ։ Իտալերենի դասին սովորեցին թվերը,գույները, օրինակներով ցույց տվեցին, որ իտալերենում կան մեր լեզվին մոտիկ բառեր, քանի որ կան ընդհանուր արմատներ, որոնք եկել են նախալեզվից։ Դասի մթնոլորտը հաճելի էր։ Դասի վերջում միմյանց հրաժեշտ տվեցին իտալերեն, ասացին այդ լեզվով բարի մաղթանքներ։
Ֆրանսերենի դասը երկրորդն էր,Կարինե Թևոսյանը ներկայացրեց մեր համալիրում ֆրանսերենի ուսուցման հայեցակարգը։ Հնչեցին բարևի գեղեցիկ բառեր, նշվեց, որ ֆրանսերենը շատ ներդաշնակ լեզու է։ Այն սովորաբար ընտրում են մաթեմատիկա սիրողները, և այն բարդ է այլ եվրոպական լեզուների համեմատ։ Հաջողվեց ծանոթանալ ֆրանսերեն և նույնիսկ սեր խոստովանել։ Մեր դասերի հիմնական նպատակը հաղորդակցումն է, և այս առաջին դասերը նույնպես ուղղված են դրան։ Դասի ընթացքում հիշեցինք նաև Ֆրանսիայի բոլոր խորհրդանշական տեսարժան վայրերը։ Բառապաշարից սովորեցինք թվերը։
Իսպաերենի մասնագետ՝ Ռուզաննա Սարգսյանը ընդգծեց իսպաներեն լեզվի ուսումնասիրության կարևորությունը՝ տարածվածության և բիզնեսի ժամանակակից միտումների տեսանկյունից։ Աշակերտները հետաքրքրությամբ լսեցին և տեղեկացան այն մասին, թե ինչպես են տոնում Տոմատինա տոնը, ինչպես է առաջացել այս տոնը, թե որքան շատ տոներ կան Իսպանիայում։ Այնուհետև իմացան պարզ բառեր,փորձեցին դրանցով կազմել պարզ երկխոսություններ։
Թվում է՝ մեր նոր աշակերտներին հետաքրքիր էր։ Աշխատարանը կշարունակի իր աշխատանքը: