Արատեսի բնության գաղտնիքները մեր կայքում

Սիրելի սեբաստացիներ, արատեսյան տեխնոճամբարի օրերին մեր սովորողների նախագծային խումբը ստեղծեց Արատեսի դպրոց բնության գրկում կենտրոնի կայքը։ Կայքը մի վայր է, որտեղ հավաքվում ու ներկայացվում է Արատեսի հարուստ ու բազմազան կյանքը։ Ճամբարականների մյուս խումբն իրենց տեսախցիկներով շրջել է տարածքում, նկարել կենդանիներին ու բույսերը, հետո ԱԲ-ի օգնությամբ պարզել՝ որն է այդ բույսը կամ կենդանին և տեղադրել կայքում։
Սակայն սա միայն առաջին քայլն է։ Կայքի պահպանումն ու զարգացումը բոլորիս գործն է։ Այն ճամբարականները, ովքեր դեռ կհայտնվեն Արատեսում, թող շարունակեն այս գեղեցիկ նախաձեռնությունը՝ ավելացնելով նոր նկարներ, նոր բացահայտումներ։ Մուտքի ուղեցույցը արդեն մոտ օրերս կլինի Արատեսում՝ աչքի ընկնող վայրում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հեշտությամբ միանալ։
Արատեսի բնությունը մեզ է վստահված, եկեք միասին բացահայտենք ու ամբողջացնենք նրա կենսաբազմազանությունը։
Հերմինե Անտոնյան և ընկերներ