«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր նախադպրոցական կրթության գործունեության ներքին գնահատման կարգ

Հաստատված է
Կրթահամալիրի
տնօրենի 15.09.2023թ․ թիվ 23-1087 հրամանով
1. Իրավական փաստաղթեր․
Ներքին գնահատման կարգը կազմված է հիմնվելով հետևյալ
իրավական ակտերի վրա՝
1․1 ՀՀ Նախադպրոցական կրթության մասին
օրենք, հոդված 27․
1․2 ՀՀ
Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին
գնահատման չափանիշները և իրականացման կարգը (ՀՀ կառավարության որոշում․
13 մայիսի 2021 թվականի N 764-Ն)
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Կարգը սահմանում է «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի դպրոց-պարտեզների, Քոլեջի 2-4, 5 տարեկանների խմբերում հեղինակային
կրթական ծրագրի իրականացման ներքին գնահատման (այսուհետ՝ գնահատում) նպատակները, սկզբունքները, կառուցվածքը, կազմակերպման ընթացակարգը և պատասխանատու մարմինները։
2.2 Ներքին գնահատումն իրականացվում է
2-4, 5 տարեկանների դաստիարակների, հեղինակային ծրագրի լաբորատորիայի ամենամսյա, տարեկան հաշվետվություններով, դպրոց-պարտեզների, քոլեջի ղեկավարների կողմից տարեկան մեկ անգամ` նոր ուսումնական տարվա սկզբում, հրապարակվող գնահատման տեղեկանքով,
որի կազմմանը մասնակցում են կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան,
մանկավարժության կենտրոնը, վարչական խորհուրդը, սաների ծնողները (օրինական
ներկայացուցիչները)։
2.3 Ներքին գնահատման հաշվետվությունները
հրապարակվում են լաբորատորիայի բլոգում։
3
Հեղինակային
կրթական ծրագրի ներքին գնահատման չափանիշները․
3.1 hեղինակային կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատումը.
3.2 սաների համապատասխանության գնահատում`
հիմնված նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, հեղինակային ծրագրի
պահանջների վրա.
3.3 hեղինակային ծրագրի կազմակերպման և բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատում․
3.4 hեղինակային կրթական ծրագրերի իրականացման, ուսուցման մեթոդների, նախագծերի և տեխնոլոգիաների արդյունավետության գնահատում.
3.5 ծառայության որակի և գործընթացի արդյունավետության մասնակիցների և հասարակության իրազեկումը.
3.6 հեղինակային Ծրագրի զարգացման
ուղղությունների մշակման և իրականացման գնահատումը․
3.7 ներքին գնահատման գործընթացում հասարակայնության ներգրավումը։ Սա իրականացվում է դաստիարակների բլոլգներով, ստուգատեսներով, ամսիկներով, ծեսերով, այլ հաստատությունների դաստիակների, ղեկավարների վերապատրաստումներով և դրանց ամփոփումներով։