«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպման կարգ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպման կարգ

Հաստատված է

Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ թիվ 23-1087 հրամանով

 

 

Դաստիարակի մասնագիտական զարգացման ծրագրերը (այսուհետ՝ ծրագրեր) նպատակ ունեն ստեղծելու անընդհատ զարգացող կրթական միջավայր, որտեղ դաստիարակը շարունակաբար բարելավում է իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ապահովելու սաների համակողմանի զարգացումը և կրթությունը: Ծրագրերը ներառում են տեսական և գործնական ուսուցման բաղադրիչներ, որոնք օգնում են դաստիարակներին լինել ավելի հմուտ, արդյունավետ և նորարարական իրենց աշխատանքում։

 

             1. Ծրագրի նպատակ

 

1․1   Ներկայացնել ժամանակակից մանկավարժական մոտեցումներ և մեթոդներ։

1․2   Խթանել ստեղծագործական միտքը և նորարարության մտածողությունը։

1․3   Ապահովել մասնագիտական շարունակական ուսուցում և համագործակցություն։

1․4   Զարգացնել հաղորդակցման, խնդիրների լուծման և առաջնորդության հմտություններ։


2. Ծրագրերի կազմակերպում և կառավարում

 

2.1   Ծրագրերի պլանավորումը և իրականացումը կազմակերպվում է ըստ դաստիարակների կարիքների և պահանջների:

2.2   Ծրագրերը ներառում են դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, աշխատարաններ, մենթորություն, կրթական այլ նախաձեռնություններ։

2.3   Ծրագրերը կազմակերպվում են կրթահամալիրի ներքին կամ արտաքին վերապատրաստողների, փորձագետների մասնակցությամբ:

2.4    Ծրագրերը մշակվում, կազմակերպվում են կրթահամալիրի 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի (այսուհետ՝ լաբորատորիա) ղեկավարի համակարգմամբ, արտացոլվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցում, աշխատակարգում, լաբորատորիայի բլոգում, դաստիարակների անհատական պլաններում, հաշվետվություններում։

 

     3. Մասնակցության պայմաններ

 

3.1.  Դաստիարակը լրացնում է մասնագիտական զարգացման ծրագրերին, թեմաներին մասնակցության էլեկտրոնային հայտը:

3.2.  Լրացված հայտերը քննարկվում են լաբորատորիայում, մանկավարժության կենտրոնում, հաշվի առնելով դաստիարակի կարիքները և հետաքրքրությունները՝ ընտրվում են խմբեր:

3.3.  Սեմինարներին, աշխատարաններին մասնակցում են նաև կրթահամալիրի քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժնի ուսանողները:

3.4.   Դաստիարակը պարտավոր է՝

  • Մասնակցել մասնագիտական զարգացման ծրագրերին և ակտիվ լուսաբանել  փորձը բլոգում:
  • Պահպանել մասնագիտական էթիկան, փոխադարձ հարգանքը և համագործակցությունը սեմինարների ընթացքում:
  • Հետևել սեմինարների սահմանված ժամանակացույցին, մասնակցել բոլոր սեմինարներին, բացակայության դեպքում՝ գրավոր, էլհասցով դիմել ծրագրի և լաբորատորիայի ղեկավարին, սեմինարի կազմակերպչին:
  • Ուսումնասիրել տրամադրված նյութերը, կիրառել ստացած գիտելիքները, կարողությունները  խմբի գործունեության կազմակերպման մեջ, ներկայացնել արդյունքներն իր բլոգում
  •  Խթանել դաստիարակների միջև համագործակցությունն ու ցանցային աշխատանքը՝ փորձի փոխանակման և փոխադարձ աջակցության միջոցով:

             4.  Ուսուցման մեթոդներ

 

             4.1. Իրականացվում են դաստիարակի մասնագիտական զարգացմանն ուղղված տեսական և գործնական  սեմինարներ: 

             4.2.  Կազմակերպվում են հատուկ թեմաներով և գործնական հմտությունների զարգացմանն ուղղված վարպետաց դասեր:

             4.3.  Գործում է մենթորական աջակցություն:

 

            5.  Նորարարական և տեխնոլոգիական սեմինարներ

 

           5.1.  Ծրագրերը ներառում են թվային հմտությունների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ սեմինարներ։

           5.2.  Տրամադրվում են նորարարական ուսուցման մեթոդների և գործիքների մասին տեղեկություններ և փորձառություն:

           5.3.  Կազմակերպվում են մարզական (հեծանիվ, լող), տեխնոլոգիական, երաժշտական և պարային թեմաների վերաբերյալ սեմինարներ:

           5.4.   Հեռավար հարթակների միջոցով առաջարկվում են էլեկտրոնային ուսուցման նյութեր:

 

           6.  Հասարակության և համայնքի ներգրավում

 

         6.1.  Մասնագիտական զարգացման ծրագրերում ներգրավվում են համայնքային և հասարակական կազմակերպություններ, ծրագրեր՝ որպես համագործակցություն:

         6.2.  Սեմինարներին ներառվում են ծնողական համայնքի ներկայացուցիչները։

 

         7. Արտակարգ իրավիճակների դեպքում սեմինարների կազմակերպում

 

         7.1  Հեռավար սեմինարները կազմակերպվում են առցանց հարթակների միջոցով (օրինակ՝  Microsoft Teams):

         7.2  Սեմինարների նյութերը նախապես ուղարկվում են մասնակիցներին՝ ապահովելու ուսուցման արդյունավետությունը:

         7.3   Արտակարգ իրավիճակների դեպքում սեմինարների ժամանակացույցը կարող է փոփոխության ենթարկվել՝ մասնակիցների և մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ:

 

         8.   Հաշվետվողականություն 

 

         8.1.  Ծրագրերի ընթացքում և ավարտին իրականացվում է մշտադիտարկում՝ ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով:

         8.2.  Կարիքների վերհանման և բավարարման նպատակով գործում է հետադարձ կապ, ծրագրերի բարելավման վերաբերյալ կազմվում են փաթեթներ:

         8.3.  Լաբորատորիայի ղեկավարը կազմում է ծրագրերից յուրաքանչյուրի իրականացման ամփոփիչ հաշվետվություն-արձանագրություն, տեղեկանք և սյունակաշար,          գնահատում սեմինարների արդյունավետությունը, պարբերաբար վերանայելով և կատարելագործելով դրանք։

         8.4. Արձանագրությունը և ամփոփիչ տեղեկանքը տեղադրվում են լաբորատորիայի բլոգում՝ որպես բաց, հասնելի տեղեկատվություն, աղբյուր:

         8.5. Մասնագիտական զարգացման սեմինարներին մասնակցության  հաշվառումը կատարվում է էլեկտրոնային մատենավարությամբ։