«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի գործառույթները

Հաստատված է
Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ․ թիվ 23-1087 հրամանով
2-5 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիան համակարգում է 2-5 տարեկանների խնամքի և զարգացման հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները, դաստիարակների մասնագիտական զարգացման աշխատանքները։
Լաբորատորիայի կազմ
Լաբորատորիայի կազմում ընդգրկվում են․
- 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակները և դաստիարակների օգնականները,
- երաժշտության դաստիարակները,
- դպրոց-պարտեզների և քոլեջի ղեկավարները,
- ըստ ցանկության՝ այլ մանկավարժական աշխատողներ, ուսանողներ և ծնողներ։
Լաբորատորիայի ղեկավարին նշանակում է կրթահամալիրի տնօրենը։
Լաբորատորիայի գործառույթները
1. Աշխատանքի ընդունման գործընթացին մասնակցություն
- Նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով աշխատող դաստիարակի, դաստիարակի օգնականի մասնագիտական նկարագրի մշակում, լրամշակում։
- Դաստիարակի և դաստիարակի օգնականի ընտրության գործընթացին մասնակցություն՝ ըստ «Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի»։
2. Մասնագիտական զարգացման ապահովում
- Կրթահամալիրի 2-5 տարեկանների դաստիարակների, օգնականների, կրթահամալիրի կողմից այլոց առաջարկվող մասնագիտական զարգացման ծրագրերի տարեկան պլանի և ժամանակացույցի կազմում։
- Դաստիարակի և դաստիարակի օգնականի մասնագիտական զարգացման ծրագրերի՝ սեմինարների, աշխատարանների, վերապատրաստումների կազմակերպում։
Կրթահամալիրում իրականացվող հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրով վերապատրաստումների կազմակերպում։
3. Ֆիզիկական կրթական միջավայր
- Նախադպրոցականի կրթության՝ հեղինակային ծրագրով ֆիզիկական կրթական միջավայրին ներկայացվող պահանջների մշակում։
4. Դաստիարակի, դաստիարակի օգնականի բլոգին ներկայացվող պահանջներ
- Նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով աշխատող դաստիարակի, դաստիարակի օգնականի բլոգի բովանդակային և տեխնիկական պահանջների մշակում։
5. Նախադպրոցականի կրթության խմբերի գործունեության օրացույցի կազմում և դրա
համակարգում
- Նախադպրոցականի կրթության խմբերի առօրյայի և օրացուցային նախագծերի կազմակերպման ուղեցույցների մշակում։
6. Նախագծեր, ծեսեր, ստուգատեսներ
- Նախադպրոցական հեղինակային ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի, ծեսերի, ստուգատեսների ծրագրերի մշակում, լրամշակում, կազմակերպման համակարգում։
- Նախադպրոցական կրթության այլ հաստատությունների ներառում հեղինակային ծարգրով նախատեսված ստուգատեսներում, փառատոներում, ցուցահանդեսներում։
7. Ռեսուրսների ստեղծում
- Նախադպրոցական կրթության ծրագրի իրագործման համար ուսումնական փաթեթների մշակում, լրամշակում, մեդիառեսուրսների ստեղծում։
- Ուսումնադիտողական պարագաների, դիդակտիկ նյութերի պատրաստման աշխատանքների կազմակերպում, համակարգում։
- Ինքնաշեն խաղ-խաղալիքների ստեղծման համակարգում
8. Մենթորության ծրագրի կազմում, իրականացում
- Մենթորական աջակցության կազմակերպում, մասնագիտական հմտությունների փոխանցում, աշխատանքային գործընթացին ինտեգրման օժանդակություն:
9. Համագործակցություն
- Կրթահամալիրի դպրոց-պարտեզ, քոլեջ-պարտեզ ուսումնական հաստատության և ծնողական համայնքի համագործակցության համակարգում, նախադպրոցական կրթական ծրագրերի տարածում:
- Նախադպրոցական կրթության այլ հաստատությունների, մանկավարժական աշխատողների հետ փոխօգնության, փորձի փոխանակման, համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում՝ ուղղված հեղինակային ծրագրի փոխանցմանն ու տարածմանը։
10. Առցանց, հեռավար, ընտանեկան ուսուցման ծրագրեր
- Առցանց, հեռավար, ընտանեկան ուսուցման ծրագրերի մշակում։
- Անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համակարգում։
11. Նախադպրոցական այլ հաստատությունների աշխատողների վերապատրաստումներ
- Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման ծրագրերի մշակում, լրամշակում, իրականացում:
12. Հաշվետվությունների ներկայացում
- Դաստիարակի, դաստիարակի օգնականի ամսական և տարեկան հաշվետվությունների համակարգում:
- Լաբորատորիայի ամսական, տարեկան հաշվետվությունների ներկայացում:
Լաբորատորիայի աշխատանքը ղեկավարում է կրթահամալիրի
մանկավարժության լաբորատորիայի մասնագետը՝ 2-5 տարեկանների դաստիարակների
լաբորատորիայի ղեկավարը։ Նա կրթահամալիրի մասնաժողովին, տնօրենին, կառավարման խորհրդին ներկայացնում է
լաբորատորիայի գործունեության ամսական, տարեկան ծրագրերը, հաշվետվությունները, 2-5
տարեկանների խնամքի և զարգացման ծրագրի, միջավայրի, կազմակերպման վերաբերյալ
առաջարկներ։