2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբում ընդունելության կարգ

Հաստատված է
Կրթահամալիրի
տնօրենի 15.09.2023թ․ թիվ 23-1087 հրամանով
Նախադպրոցական
կրթության ծրագիրը (այսուհետի՝ ծրագիր) կրթահամալիրում իրականացվող պետական
այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագրի 2-4 տարեկանների խմբերը գործում են են Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի կազմում (այսուհետ՝ դպրոց-պարտեզ)։
Դպրոց-պարտեզը
գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
նախադպրոցական կրթության պետական չափորոշչով, կրթահամալիրի ներքին կարգապահական
կանոններով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, ուսումնական օրացույցով, կրթահամալիրի
զարգացման ծրագրով: 2-4 տարեկանների խմբերում ընդգրկվում են, ուսումնական
տարվա սկզբում՝ սեպտեմբերին, 2, 3, 4 տարեկան համարվող սաները։
Խմբերը գործում
են սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան խնամքի, զարգացման, ուսուցման համար ստեղծված միջավայրում։ Ծրագրն իր բովանդակությամբ
և կազմակերպմամբ ապահովում է սաների զարգացումը՝ նրանց անհատական զարգացման
առանձնահատկություններին համապատասխան:
2-5 տարեկանների խնամքի և զարգացման
խմբեր
- Ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է:
- Խմբում սաների թիվը 25-30 է:
- Դպրոց-պարտեզի ղեկավարը պարտավոր է ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, ծրագրի կազմակերպման կարգերին:
- Սաները դպրոց-պարտեզ են ընդունվում խմբերում ազատ տեղերի առկայության դեպքում:
- Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու:
- Ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը:
Ընդունելության փուլեր
- Ընդունելության ժամանակ պարտադիր է և՛ ծնողի, և՛ երեխայի ներկայությունը (միայն ծնողի ներկայությամբ ընդունելություն չի կազմակերպվում)։
- Ծնողին ներկայացվում են ծրագիրը, ծրագրի կազմակերպման պայմանները, երկկողմանի իրավունքները և պարտականությունները (հավելված)։
- Սանն անցնում է ներառման փուլ, որի ժամանակ կարևոր է դաստիարակ-ծնող, տուն-պարտեզ անմիջական կապը
- Անհրաժեշտության դեպքում, բացի դաստիարակից և օգնականից, երեխային դիտարկում են կրթահամալիրի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետները, ներկայացնում են դիտարկումներ, սանի գնահատման առաջարկ։
- Առողջագետը ծանոթանում է երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանքին։
- Այս բոլոր փուլերն անցնելուց հետո կնքվում է պայմանագիր:
- Դաստիարակը, օգնականը լրացնում են սանի մասին տեղեկատվական թերթիկ և կցում պայմանագրին:
Ընդունելության ժամանակ տրվող առաջնահերթություն
Ընդունելության ժամանակ առաջնահերթություն
ունեն՝
- կրթահամալիրի
աշխատակիցների երեխաները,
- կրթահամալիրի դպրոց-պարտեզում, Միջին, ավագ դպրոցներում, քոլեջում սովորող քույր, եղբայր ունեցողները։
- Կրթահամալիրում ընդունելության կարգը նախատեսում է բացառություններ աշխատակիցների՝ 2 տարին չլրացած երեխանների համար, որոնք սկզբնական շրջանում խմբում լինում է խնամակալի հետ մինչև ժամը 13:30, կամաց-կամաց ներառման փուլը հաղթահարելուց հետո միանում են խմբին լրիվ օրով և առանց խնամակալի:
Ծանոթացում
ծրագրին և միջավայրին
- Դպրոց-պարտեզի ղեկավարը ծնողներին ներկայացնում է ծրագրի, կազմակերպման առանձնահատկությունները։
- Կազմակերպվում
է շրջայց, որտեղ ներկայացվում է ծրագրի իրականացման միջավայրը՝
դպրոց-պարտեզում խմբասենյակները, խոհանոցը, բակ-պարտեզը, կրթահամալիրի ուսումնական
կենտրոնները, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների ցանցը։
- Ծնողները ծրագրի վերաբերյալ հարցեր են ուղղում և ստանում մանրամասն պատասխաններ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
- ծնողի անձնագրի պատճեն,
- երեխայի սոցիալական ապահովության քարտի պատճեն,
- երեխայի բժշկական քարտ,
- լուսանկարներ (սովորաբար՝ 2 լուսանկար):
Պայմանագրի
կնքում
- Ներառման
փուլից հետո, ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքվում է
2-4 տարեկանների խնամքի և զարգացման պայմանագիր։
- Պայմանագիրը կնքվում և լուծվում է կրթահամալիրում սահմանված կարգով։
Վճարների կազմակերպում
- Սանի արձակուրդի շրջանում ծնողը վճարում չի անում։ Արձակուրդը տրվում է ծնողի գրավոր հայտով, տարվա մեջ 2 ամիս՝ միանգամից կամ մեկական ամսով։
- Անկախ սանի հաճախումներից՝ պայմանագրով որոշված ամսական վճարումները փոխանցվում են կրթահամալիրի հաշվարկային հաշվին, պայմանագրով նախատեսված կարգով։ Առաջին մուծումը կատարում է պայմանագրի կնքման պահին:
Տարեկան արդյունքների գնահատում
Հավելված
Ուսումնառության պայմանագով որոշված
իրավունքներ և պարտականություններ
Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
- ՀՀ
օրենսդրությամբ պաշտպանելու սանի շահերն ու իրավունքները,
- անձամբ կամ ծնողական խորհրդի միջոցով ծանոթանալու ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը,
- տեղեկություն ստանալու իր երեխայի ուսումնական գործունեության ընթացքի և արդյունքների մասին (համացանց, այլ միջոցներ),
- ներկա լինելու,
հետևելու, մասնակցելու խմբի գործունեությանը,
- ակտիվ մասնակցություն ունենալու ընտանեկան հեռավար-առցանց նախագծերին:
Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
- ծանոթանալ ծրագրի փաթեթներին, մասնակցել ծրագրային քննարկումներին, ստեղծել ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման փաթեթներ,
- մասնակցել ծնողական կրթական-տեղեկատվական հավաքներին, ուսումնական օրացույցով որոշված նախագծերին, տոներին, ծեսերին, ծնողական սեմինարներին,
- ունենալ և գործածել էլհասցե, մշտապես հետևել կրթահամալիրի, դպրոցի, դաստիարակների բլոգներին, կայքերին, «Պարտեզ» ամսագրի աշխատանքներին,
- սահմանված կարգով սանի բացակայությունների մասին նախապես էլհասցեով տեղեկացնել դաստիարակին կամ գրասենյակի ղեկավարին։
Ուսումնական նյութերի ապահովում
- Ծնողը պարտավոր է ձեռք բերել բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը, որոնք պահանջվում են ուսումնական գործընթացի ընթացքում, այդ թվում՝
- ուսումնական գործիքներ, ինչպիսիք են գրենական պիտույքները, անհատական արկղիկներ, արհեստի նյութեր և այլն,
- դասարանական շապիկ-գլխարկ- աշխատանքային և խոհանոցային գոգնոց. Mskh.am տարբերանշանով։
Ղեկավարն իրավունք ունի՝
- անհրաժեշտության դեպքում օրինական ներկայացուցչին հրավիրելու դպրոց-պարտեզ,
- օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու:
Ղեկավարը պարտավոր է՝
- ապահովել պայմանագրով որոշված ծառայությունները՝ սանի լիարժեք խնամքին, զարգացմանը համապատասխան միջավայրում,
- ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
- ապահովել սաների շուրջտարյա գործունեությունը համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում,
- խմբի բլոգի, ծեսերի, ստուգատեսների, ցուցադրությունների միջոցով պարբերաբար ծնողին ներկայացնել սանի` կրթական ծրագրի յուրացման արդյունքները,
- ապահովել ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը` գումարի ծախսը և տարեկան հաշվետվությունը ներկայացնելով դպրոցի, խմբի ծնողական խորհուրդներին ի գիտություն,
- ծնողի ընտրությամբ, սահմանված կարգով, ապահովել սանի զարգացման (ուսուցման) լրացուցիչ ծառայություններ, որոնց համար կնքվում են լրացուցիչ պայմանագրեր,
- սահմանված կարգով օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով կազմակերպել սանի տրանսպորտային տեղափոխումը այն դեպքում, եթե տեղափոխումից օգտվում են մեծ քույրը կամ եղբայրը։
Պայմանագրի ժամկետը, փոփոխման և
լուծման պայմանները
- Պայմանագիրը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են պայմանագրի անբաժանելի մաս:
- Պայմանագիրը կարող է լուծվել կողմերից մեկի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:
- Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պայմանագրի օրինակը սահմանված կարգով դպրոցում պահպանվում է հինգ տարի։