Ամառային լողափ-պարտեզ․ հնգօրյա վերապատրաստում ՆՈՒՀ-ում աշխատողների համար

Հայտարարություն
Ամառային լողափ-պարտեզ․ հնգօրյա վերապատրաստում ՆՈՒՀ-ում աշխատողների համար

Օգոստոսի 18-22-ը

Օգոստոսի 18-22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՆՈՒՀ-երի դաստիարակների, մանկավարժների, ղեկավարների համար կազմակերպվում է վերապատրաստում։ Մասնակցության համար կարող են դեռ չաշխատող  մասնագետներ, ծնողներ։ 

Վերապատրաստման բովանդակությունը՝ «Ամառային լողափ-պարտեզ»

Մոդուլները՝

  • բլեյան դպրոց․ 2-5 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերի ամառային լողափնյա գործունեության ներկայացում - փորձի փոխանցում․
  • տուն-պարտեզ մոդելի ներկայացում։

Վերապատրաստման աշխատակարգին ծանոթացեք այստեղ։


Վերապատրաստումը կազմակերպվում է երկու մասով։

  1. մասնակցություն 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման, 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի գործունեությանը․
  2. սեմինար-պարապմունքներ մասնագետների հետ։

Վերապատրաստմանը մասնակցելու համար լրացրեք հայտը։ 

Մանրամասները, մասնակցության գրանցումը՝ զանգով 010 747246, 091431099համարներին, info@mskh.am հասցեին նամակով։ 

MSKH