Մեղրառատ,հացառատ ճամբար

Մեղրառատ,հացառատ ճամբար

Էմմա Աղաբաբյան

Լավաշ հաց թխելը մի ողջ արարողակարգ է։ Խմորը հունցելուց առաջ աղոթում են, Աստծուց օրհնություն խնդրում, որ բարեհաջող հաց թխեն, հացը «կուտ չգնա», համեղ լինի։ Խմորը հունցողը հունցելու վերջում խմորի վրա ձեռքով «խաչ է» անում, հետո ծածկում այն սուփրայով։ Խմորը հունցում է տան ավագ կինը՝ Մեծ Մայրը (Նանեն), որին օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք։ Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն՝ Արևի Ծեգի հետ։ Վառած թոնրի շուրջը հատուկ կարգ ու կանոն է սահմանված. թոնրատան մաքրությունը, արարողակարգը սկսվում է բարի լույսի աղոթքներով, բարեմաղթանքներով։ Արգելված են վատ խոսքերը։ Ըստ ծիսակարգի՝ ոչ մի տղամարդ, նույնիսկ ծծկեր, չպետք է գտնվի թոնրի մոտ. հակառակ դեպքում հացը կպոկվի և կընկնի կրակի մեջ՝ հացը կուտ կգնա։

Ավելին՝ այստեղ։

MSKH