Սովորողների տեղափոխման երթուղիներ

Սովորողների տեղափոխման երթուղիներ

2025-2026 ուսումնական տարի

 

ՆԱԽԱԳԻԾ


2025–2026 ուսումնական տարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ


 

Սովորողների փոխադրումների կազմակերպման կարգ


Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի 5 տարեկան սանի, 1-12-րդ դասարանի սովորողի, ուսանողի (այսուհետ՝ սովորող) տեղափոխման ծառայության պատվիրատուն սովորողների ծնողներն են։ Միասնական երթուղիներով սովորողների տեղափոխումը կազմակերպում է ծնողների նախաձեռնող խումբը։ Կրթահամալիրը կազմակերպորեն աջակցում է սովորողների միասնական տեղափոխման կազմակերպմանը դպրոցների, քոլեջի, գրասենյակների ղեկավարների, որպես ծնող՝ ծառայությունը համակարգող Լուսինե Մամիկոնյանի, երթուղիների կազմակերպման պատասխանատու աշխատողների, ծնողների միջոցով:  

Միասնական երթուղիները որոշվում են ըստ ծնողական պատվերի։ Սովորողների տեղափոխման երթուղիներով 2-4 տարեկան սանը կարող է երթևեկել միայն իրեն ուղեկցող մեծահասակի հետ։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները՝ կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության աջակցությամբ։ Ուսումնական տարվա ընթացքում պատվերի ծավալի փոփոխության պատճառով կարող է փակվել կամ առաջանալ երթուղի։ 

Միասնական երթուղիներից օգտվելու մասին ծնողը դպրոցի գրասենյակում տեղեկացնում է ուսումնառության պայմանագիրը կնքելիս, նոր ուսումնական տարվա սկզբում,ուսումնական տարվա մեջ՝ ծառայությունից օգտվելուց առնվազն 10 օր առաջ։ 

Ծառայությունը սկսելուց առաջ դասվարը, կազմակերպիչը, երթուղու պատասխանատուն սովորողին, ծնողին փոխանցում են տրանսպորտի վարորդի, պատասխանատուի հեռախոսահամարները: 

Ծնողը կապ է հաստատում վարորդի, պատասխանատուի հետ, պայմանավորվում առավոտյան և օրվա ավարտին սովորողին վերցնելու վայրի, ժամի մասին: Ավագ տարիքի սովորողները պայմանավորվում են ինքնուրույն։  

Առավոտյան նշանակված ժամից 3 րոպե առաջ սովորողը պիտի լինի նշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե: 

Օրվա ավարտին ծնողը նշանակված ժամից 3 րոպե շուտ պիտի լինի որոշված վայրում: Եթե սովորողին պիտի դիմավորի ընտանիքի անդամներից բացի այլ մարդ, ծնողը պետք է այդ մասին նախապես տեղեկացնի վարորդին, պատասխանատուին: Նշանակված ժամից մեկ անգամից ավելի ուշացումը (սովորողի, նրան սպասողի) կարող է ծառայությունը դադարեցնելու հիմնավորում լինել:  

Եթե սովորողը չի օգտվելու տրանսպորտից, ապա ծնողը նամակով և զանգով այդ մասին տեղեկացնում է վարորդին, պատասխանատուին, դպրոցի գրասենյակի ղեկավարին. մեկօրյա բացակայության մասին՝ օր առաջ կամ առավոտյան, երկարատև բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ առնվազն երկու շաբաթ առաջ։  

Սովորողների դիմավորումը և ճանապարհումը 

Սովորողներին տրանսպորտը բերում է կրթահամալիր Մայր դպրոցի կայանատեղի մինչև 8:50: 

Կայանատեղիում կրտսեր դպրոցի սովորողներին դիմավորում են օրվա պատասխանատունները, որոնց հետո սովորողները խմբերով քայլում են դեպի դպրոցներ: 

Սովորողների խմբերը կայանատեղիում պիտի լինեն ամենաուշը 16:50: Մեքենաները կայանատեղիից շարժվում են 17:00: 

Ուսումնական օրվա ավարտին սովորողներին կայանատեղի ուղեկցում են երկարացված օրվա կազմակերպիչները, ովքեր կայանատեղիից հեռանում են մեքենաների գնալուց հետո: 

Ուսումնական տարվա սկզբին նոր ընդունված սովորողները ունենում են բեյջեր, որտեղ նշված է դպրոց-մասնաճյուղի անունը, հասցեն, գրասենյակի հեռախոսահամարը, ծնողի հեռախոսահամարը: 


Հուշաթերթ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար

 

MSKH