Վարդավառի ավագ շաբաթ բլեյան դպրոցում

Հայտարարություն
Վարդավառի ավագ շաբաթ բլեյան դպրոցում

Հուլիսի 21-24-ը. նախագծային շաբաթ

Հարգելի՛  բարեկամ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու հուլիսի 21-24-ը «Վարդավառի ավագ շաբաթ բլեյան դպրոցում» նախագծին։ Ներկայացվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  ուսումնական տարվա հինգերորդ շրջանի կազմակերպումը, դրա միջավայրը։ 
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ՝ 
  • կլինեք քոլեջում՝ ճարտարապետ Արղավան Ազադիի արվեստանոցում, կծանոթանաք նրա ղեկավարությամբ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով գործող ամառային աշխատարանին,  կրթական պարտեզի՝ մշակվող լուծումներին, առաջարկների էսքիզներին,
  • կլինեք կրթահամալիրի՝ ճամբարակներ դարձած  Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, քոլեջում, կծանոթանաք 2-10 տարեկանների լողափնյա գործունեությանը, 
  • կծանոթանաք կրթահամալիրի Արատեսի «Դպրոց բնության գրկում» կենտրոնի  և Արտանիշի վրանային ճամբարի ամառային օրացույցին, դրա կազմակերպմանը։ 

Մանկապարտեզների խմբերին հրավիրում ենք մասնակցությամբ ծանոթանալու, յուրացնելու, կիրառելու բլեյան դպրոցի ամառային պարտեզի տարիների փորձը։ 

Մանրամասները, մասնակցության գրանցումը՝ զանգով 010 747246, 091431099 համարներին, info@mskh.am հասցեին նամակով։ 

MSKH