Ուստարին Տիգրան Հովհաննիսյանի դիտարկմամբ

Մարիամ Ասատրյան
Հովհաննիսյան Տիգրան՝․․․․մասնագիտական դասերին ուսումնասիրել ենք արվեստի տարբեր փուլեր՝ քարանձավային նկարներից մինչև դադաիզմ։ Ուսումնասիրել ենք Հին Հունաստանի արվեստը, ստեղծել ենք պոստերներ կերամիկայով և Անահիտ թագուհու թեմայով։
Դադաիզմի միջոցով ուսումնասիրել ենք ազատ արտահայտման ձևեր, տեսել ենք, թե ինչպես է արվեստը ժամանակի ընթացքում վերածվել դիզայնի։ Աշխատել ենք երկրաչափական տարրերի վրա, ստեղծել ֆոնտեր ու կոմպոզիցիաներ։
Կատարել ենք խմբային աշխատանքներ՝ բրենդ ընտրելով և նոր ապրանքատեսականի առաջարկելով։ Աշխատել ենք նաև ծաղրանկարների և բրենդի կերպարի վրա։ Նաև աշխատել ենք բրենդինգի ստեղծման վրա. ես ընտրել էի ճապոնական արագ սննդի։ Բացի այդ, ընկեր Լենայի հանձնարարությամբ ստեղծել եմ լոգո և իկոնկաներ առաջին կուրսի սովորողի նախագծի համար։

Ուսումնասիրել ենք տարբեր ճարտարապետական ոճեր՝ հին դասականից մինչև ժամանակակից։ Վերլուծել ենք Դալիի և Պիկասոյի ստեղծագործությունները, փորձել ենք նմանատիպ աշխատանքներ կատարել։ Դասերը օգնում են զարգացնել թե՛ գծանկարչական, թե՛ ստեղծագործական մտածողությունը․․․․․