Ուրախ ճամբարային օր

Քնարիկ Հակոբյան
Օրը սկսեցինք միջավայրի մաքրությամբ, այնուհետև ճամբարականները լողացին դպրոցի բացօթյա լողավազանում։ Արևմտյան դպրոց-պարտեզի խնամված բացօթյա տարածքում տեխնոլոգ ընկեր Նարեկի խորհուրդներին հետևելով՝ ճամբարականները նկարեցին իրենց գունեղ օրը, իսկ ընդարձակ բացօթյա մարզադաշտում խաղացին տարբեր էստաֆետային մարզական խաղեր։ Օրն անցավ ուրախ, ակտիվ և հիշարժան։