Սահմաններ/Borders/Gränser

Ցուցահանդեսի հրավեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի ամենամյա Արվեստի փառատոնի ծրագրով հուլիսի 8-11-ը, Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում «Սահմաններ» խորագրով ցուցահանդես է, որը միավորում է արվեստագետների՝ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից:
Ցուցահանդեսի բացումը՝ հուլիսի 8-ին՝ 16։00։
Վայրը՝ Նկարիչների միություն, երկրորդ հարկ՝ «Մարտիրոս Սարյան» սրահ (Աբովյան փողոց, 16 շենք)
«Սահմաններ» ցուցահանդեսը հրավեր է երկխոսելու մեզ շրջապատող և մեր ներսում ստեղծվող սահմանների մասին, այն մասին, թե ինչ է նշանակում լինել սահմանի վրա։ Ավելին՝ այստեղ։
Ծրագրում՝
- «Սահմաններ» նախագծով ստեղծված կտավների, օբյեկտների, ինստալացիաների, վիդեոփերֆորմանսի դիտում
- «Ուժի գծեր» պերֆորմանս. Հեիդի Էդսթրոմ (Շվեդիա)
- «Մանկական դեմք»․ պերֆորմանս. Մալին Արնեդոտեր Բենգսթոն (Շվեդիա), հնչյունային ձեւավորումը՝ Մարտին Ալունդի (Շվեդիա), Կայ խաչատրյանի եւ “Furrr,,
- «Եթե ես պետք է մահանամ, դու պետք է ապրես». պերֆորմանս, ինստալացիա՝ հարգանքի տուրք պաղեստինցի բանաստեղծ Ռաֆիտ Ալարիրին. Գեւորգ Այվազյան (Ֆրանսիա). հնչյունային ձեւավորումը՝ Գեւորգ Այվազյանի եւ Հայկ Գրիգորյանի
- Զրույց, քննարկում
Ցուցահանդեսի համադրող՝ Գագիկ Չարչյան (Հայաստան, ՄՍԿՀ)
Մասնակիցներ՝
- Մարտին Ալունդ, Շվեդիա
- Նարեկ Աղաջանյան, Շվեդիա
- Մալին Բենգսթոն, Շվեդիա
- Հեիդի Էդսթրոմ, Շվեդիա
- Գևորգ Այվազյան, Ֆրանսիա
- Գագիկ Չարչյան, Հայաստան, ՄՍԿՀ
- Կարինե Մացակյան, Հայաստան, ՄՍԿՀ
- Գուրգեն Պետրոսյան, Հայաստան, ՄՍԿՀ
- Սուսան Ամուջանյան, Հայաստան, ՄՍԿՀ
- Նարեկ Հակոբյան, Հայաստան, ՄՍԿՀ
- Քնարիկ Ներսիսյան, Հայաստան, ՄՍԿՀ