Սահմաններ․ ցուցահանդես

Հրավեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի Հեղինակային կրթական ծրագրով իրականացվոող ամենամյա, ամառային «Արվեստի փառատոնի» շրջանակներում հուլիսի 8-11-ը, Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում տեղի կունենա «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսը, որը միավորում է տարբեր մեդյաներով աշխատող մի խումբ արվեստագետների Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից:
Նախագիծը նպատակ ունի դիտարկել սահմանները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ խորհրդանշական՝ անձնական, մշակութային և քաղաքական ինքնության համատեքստում:
Ավելին՝ այստեղ։