Ուստարվա ամփոփում ուսանողներից

Քոլեջի ուսումնական գործունեությունն ամփոփում են ուսանողները։
Հրաչյա Աղեկյան`….Այս տարվա ընթացքում ունեցել եմ մի շարք ձեռքբերումներ թե՛ անձնական, թե՛ ուսումնական ոլորտում։ Ամենակարևորներից մեկն այն էր, որ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, ովքեր տարեվերջին արդեն դարձել են շատ մտերիմ մարդիկ, և մյուսը, իհարկե, նոր գիտելիքներ տարբեր առարկաներից ու նախագծերից……
Լինա Մկրտչյան`….ես սկսել եմ ավելի քիչ վախենալ ներկայանալուց և մարդկանց առաջ խոսելուց։ Քոլեջում անցկացվող տարբեր դասերը, խմբային աշխատանքներն օգնել են ինձ զարգացնել վստահություն և ազատ խոսքի կարողություն…..