Օտար լեզվի աշխատարանի երկրորդ օրը

Օտար լեզվի աշխատարանի երկրորդ օրը

Ժաննա Հակոբյան

Այսօր շրջայց կատարեցինք կրթահամալիրում. այցելեցինք քանդակի դպրոց, արվեստանոցներ,  ոսկերչական արհեստանոց, ապա այցելեցինք քոլեջի գինու դպրոց, կարի արհեստանոց և բույսերի լաբորատորիա։  

Իտալերենի դասին սովորեցինք գույները, փորձեցինք թարգմանել պարզ նախադասություններ, ինչպես նաև կազմել ամենապարզ նախադասություններ՝ օգտագործելով գույների անվանումները։ Սովորեցինք նաև թվերը և նկատեցինք, որ դրանց անվանումները նման են իսպաներենի թվերին։  

Իսպաներենի դասը սկսվեց այդ լեզվով ողջույնով։ Այսօր կրկնեցինք երեկ սովորած բառերը, ինչպես հարցնել և պատասխանել տարիքի մասին, կազմեցինք բառակապակցություններ, հասցրինք անդրադառնալ նաև կետադրական նշաններին և կազմեցինք պարզ երկխոսությունների։
Առաջին դասերը՝ նոր լեզվի հետ ծանոթությունը, հիմնականում ուղղված էին ուսուցչի կողմից տրված լեզվական միջոցները նեղ համատեքստում օգտագործելու կարողությունների ձևավորմանը՝ կիրառելով կոնկրետ իրավիճակներ (կարճ մոնոլոգային արտահայտությունների կամ երկխոսությունների շրջանակներում)։ Նշեմ, որ դասերը մեթոդաբանորեն ճիշտ մշակված են՝ հիմնված կոմունիկատիվ իրավիճակների վրա, որոնց հետ աշակերտները կարող են բախվել առօրյա կյանքում։ Առաջին քայլերը եվրոպական լեզուներին ծանոթանալու ուղղությամբ արվել են։ Այժմ ընտրությունը աշակերտներինն է։
highschool