Օտար լեզվի աշխատարանի առաջին օրը

Օտար լեզվի աշխատարանի  առաջին օրը

Ժաննա Հակոբյան

Այսօր Եվրոպական լեզուների օրն է։ «Մուտք» ճամբարի սովորողները ծանոթացան իսպաներեն և իտալերեն լեզուներին, զուգահեռներ անցկացրեցին եվրոպական լեզուների միջև, բացահայտեցին բառերի նմանությունները, նշեցին ընդհանուր լեզվաընտանիքը։ Խոսեցին, թե ինչ գիտեն Իտալիայի և Իսպանիայի մասին։ Եվ նույնիսկ փորձեցին կարդալ պարզ նախադասություններ իտալերեն , խոսեցին իսպաներեն, օրինակ՝ ինչպես ներկայանալ, ինչպես հարցնել անունը, ինչպես պատասխանել, այսինքն՝ զգացին լեզվի ամենապարզ տարրերը, առօրյա մակարդակի երկխոսությունները։ Իհարկե, Մարիամ Սարդարյանը ցույց տվեց, թե ինչպես են արտասանվում որոշ հնչյուններ ընթերցման ժամանակ, ինչ առանձնահատկություններ կան տվյալ լեզվի ընթերցման մեջ։ Սովորողները հարցեր տվեցին։ Նրանց հետաքրքրությունը անկեղծ էր. շատերը համարում են, որ իտալերենն ամենագեղեցիկ լեզուն է, Իտալիան գլխավորում է Եվրոպայում հանգստի ամենասիրելի վայրերի ցանկը, իտալերենն ամենամոտն է լատիներենին՝ բոլոր ռոմանական լեզուների ընդհանուր նախահորը։  

Իսպաներենի դասը սկսվեց ամենատարրական արտահայտություններով.  
- ¿Cómo estás? (Ինչպես ես?)  
- Hola. (Ողջույն։)  
- ¿De dónde eres? (Որտեղից ես?)  
- Soy de Armenia. (Ես Հայաստանից եմ։)  

Խոսեցին նաև այն մասին, թե ինչ գիտեն Իսպանիայի մասին. Գաուդի, Պիկասո, Դալի։  

Ինչու՞ սովորել իսպաներեն։  

Իսպաներենը գեղեցիկ է և կարևոր: Այն պատկանում է աշխարհի առաջատար լեզուների խմբին։ Իսպաներեն  խոսում են մոտ 500 միլիոն մարդ։ Այն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ճանաչված պաշտոնական լեզուներից մեկն է։ Խոսում են Հարավային Ամերիկայում, Մեքսիկայում, Չիլիում, Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում։ Բացի այդ, իսպաներենը ավելի ու ավելի կարևորվում է բիզնեսի ոլորտում, իսկ լատինաամերիկյան բնակչությունը արագ աճում է։ Եվ այս լեզուն նույնպես հետաքրքրություն առաջացրեց սովորողների մոտ։  

Իսկ իսպաներեն սովորելը հեշտ է,  բառերի մեծ մասը նման է անգլերեն բառերին։ Դրանք արտասանվում են գրեթե այնպես, ինչպես գրված է։ Նաև Ռուզան Սարգսյանը պատմեց իսպաներենի բարբառների,  անսովոր տոների, դրանց ծագման, ժամանակակից կորիդայի և անմոռանալի ֆլամենկոյի մասին։


highschool