Արհեստական բանականության կիրառման հնարավորությունները. մասնագիտական զարգացման վարպետաց դաս

Ելենա Օհանյան
Հունիսի 19-20-ը տեղի ունեցավ Արհեստական բանականությունը ուսումնական պրոցեսում։ Կիրառման հնարավորություններ թեմայով վարպետաց դասընթաց-աշխատարան կրթահամալիրի մանկավարժական ճամբարի ընթացքում ուսուցիչների մասնագիտական զարգացման համար։ Դասընթացի նպատակն էր ապահովել մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներով ու գործնական հմտություններով՝ կիրառելու ԱԲ-ի գործիքները իրենց կրթական գործընթացում։
Ուսումնական գործընթացում հատուկ ուշադրություն դարձրեցինք ԱԲ-ի դրական ու բացասական կողմերին։ Խոսեցինք տեխնոլոգիաների էթիկական կիրառման կարևորության, գաղտնիության պահպանման և տեղեկատվական անվտանգության մասին։ Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական հատվածներից։
Ավելին՝ հղումով։