Արհեստական բանականությունը ուսումնական գործընթացում.

Արհեստական բանականությունը ուսումնական գործընթացում.

Սովորող-սովորեցնող ուսուցիչ՝ Նվարդ Սարգսյան. Հունիսի 16-17

Այժմ արդեն գրեթե բոլորը գիտեն արհեստական բանականության ChatGPT ծրագրի մասին և օգտագործում են այն իրենց առօրյա աշխատանքում: Մայիսի 31-ին նույնիսկ իմ հոդվածը լույս տեսավ Դպիրում «Ուսուցման և ուսումնառության ռազմավարական փոփոխություն. արհեստական բանականության ChatGPT ծրագրի արդյունավետ ինտեգրումը հանրակրթության մեջ»: Հազիվէ ի ընտելացել այս ուսումնական նոր հզոր գործիքով աշխատելուն, երբ հունիսյան մանկավարժական ճամբարի աշխատակարգում կարդացի՝ սովորող-սովորեցնող ուսուցիչ Նվարդ Սարգսյանը հունիսի 16-17-ին հրավիրում է իր մասնագիտական զարգացման երկօրյա դասընթացին՝ «Արհեստական բանականությունը ուսումնական գործընթացում» թեմայով: Քանի որ թեման ինձ շատ էր հետաքրքրում, և Նվարդն էլ համակարգչային օպերատրության մասնագետ է, մտածեցի, որ անպայման մի նոր բան կսովորեմ և չսխալվեցի: Նվարդի դասընթացում ընդգրկված էին ԱԲ ինձ անծանոթ ծրագրեր «perplexity, gemini, claude, grok»: Նվարդ Սարգսյանը մանրամասն բացատրեց այդ ծրագրերին գրանցվելու և դրանցից օգտվելու նրբությունները: Կարևորն այն էր, որ հետ չմնալ Նվարդի գերարագ մտածող մտքից:

Կարծում եմ, որ դասընթացին մասնակցող բոլոր դասավանդողները շնորհակալ եղան Նվարդ Սարգսյանից:   

MSKH