Մուտք ճամբարը Հյուսիսում

Հունիսի 17-ին Հյուսիսային դպրոցում մեկնարկեց հունիսյան մուտքի ճամբարը՝ հյուրընկալելով 2025-26 ուստարվա առաջին դասարանցիների երկրորդ խմբին։ «Բարևախաղ»-ով իրար ողջունեցինք, ընկեր Լուսինեի հետ սովորեցինք և երգեցինք «Արև, արև, ե՛կ, ե՛կ» և «Փայտե ձիուկ» երգերը, որից հետո մեզ էր սպասում լողի հրճվանքը։ Օրվա մասին պատմող տեսանյութն՝ այստեղ։