Սովորողի ընդունելության կարգ։ Քոլեջ

Իրավական փաստաթղթեր
Սովորողի ընդունելության կարգ։ Քոլեջ

2025-2026 ուստարի


 I. Ընդհանուր դրույթներ

1.1   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում ուսանողի ընդունելությունն իրականացվում է բլեյան դպրոց հեղինակային մանկավարժության սկզբունքներով՝ դիմորդին ընձեռելով մասնագիտական կողմնորոշման և ինքնադրսևորման հնարավորություն։ 

1.2 Ընդունելության գործընթացը դիտարկվում է որպես փորձառություն՝ ուղղված դիմորդի կարողությունների բացահայտմանն ու մասնագիտական ընտրության ճշգրտմանը։ 

1․3 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդների ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով։ 

1.4 Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է սահմանված կարգով։  

1.5 Ընդունելությունն իրականացվում է երկու փուլով. 

  • I փուլ – մասնագիտական աշխատարաններ. հետաքրքրությունների, հմտությունների գնահատում, 
  • II փուլ – փաստաթղթային ընդունելություն՝ ԿԳՄՍՆ սահմանած կարգով dimord.emis.am հարթակում հայտագրմամբ և ուսումնառության պայմանագրի կնքմամբ։ 

    Ընդունված սովորողները ուսումնական տարին սկսելուց առաջ մասնակցում են եռօրյա արշավախմբային ճամբարի։ 

1.6 Ընդունելության գործընթացն ապահովում է յուրաքանչյուր ուսանողի մասնակցային, ներառվող, անհատական մուտքը: 

II.  Մասնագիտական աշխատարանների կազմակերպում 

2.1 Մասնագիտական աշխատարաններից մեկին մասնակցությունն ընդունելության պարտադիր փուլ է։ 

2․2 Ցանկության դեպքում դիմորդը մուտքի տարբեր ճամբարներում կարող է մասնակցել մեկից ավելի աշխատարանի։ 

2.3  Դիմորդները նախապես հայտագրվում են առցանց կամ տեղում՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթ։ Ձևաթուղթը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։ 

2.4  Աշխատարանները կազմակերպվում են հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ հնգօրյա աշխատակարգով։ Աշխատարանի բովանդակությունը, աշխատակարգը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։

2․5 Աշխատարաններից որևէ մեկին չմասնակցած դիմորդի համար օգոստոսին կարող է կազմակերպվել աշխատարանների 4-րդ շրջան։ 

III.  Մասնագիտական աշխատարանների նպատակները և խնդիրները 

3․1 Մասնագիտական աշխատարանների կազմակերպման նպատակը դիմորդի հետաքրքրությունների, մասնագիտական կողմնորոշման և մասնագիտության համար անհրաժեշտ նվազագույն գիտելիքների և կարողությունների գնահատումն է։ 

3.2.  Խնդիրներն են՝ 

  • Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, մասնագիտական կրթական ծրագրերին, դրանց կազմակերպման առանձնահատկություններին, կրթահամալիրի ուսումնական միջավայրին։ 
  • Մասնագիտական կողմնորոշման աջակցություն։ 
  • Մասնագիտության ընտրության փորձառություն։ 
  • Ինքնադրսևորման և նախաձեռնողականության խթանում։ 
  • Թվային միջոցներով ուսումնառության կարողությունների զարգացում։ 
  • Բլոգավարության, մեդիահմտությունների յուրացում։ 
  • Թիմային, համագործակցային  աշխատանքով, արտադրությամբ ուսումնառության կարողությունների խթանում։ 
  • Բնական ինտեգրում ուսումնական միջավայր։ 

IV. Աշխատարաններ 

  • Շուկայաբանություն մասնագիտության
  • «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության
  • Զբոսաշրջություն» մասնագիտության
  • «Լուսանկարչական գործ» մասնագիտության
  • «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության
  • «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության
  • «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության աշխատարան։ 

V.  Աշխատարանների բովանդակային բաղադրիչները 

  • Մասնագիտական միջավայրում նախագծային աշխատանքի իրականացում 
  • Անհատական և խմբային ուսումնական գործունեություն 
  • Բլոգուսուցում 

VI.  Հմտությունների և կարողությունների գնահատման կարգ 

6․1  Մասնագիտական աշխատարանները գնահատման հարթակներ են՝ ուղղված ուսանողի կարողությունների, հմտությունների և մասնագիտական կողմնորոշման բացահայտմանը։ 

Գնահատման հիմնական ուղղությունները, գործիքները 

ՈլորտՆպատակԳործիքներ / Մեթոդներ
Մտավոր    ունակություններ (IQ), իմացական գործընթացներՏրամաբանական մտածողություն, հիշողությունԽաղային թեստեր, ֆլեշմոբներ
Մասնագիտական հակումներՈլորտային նախընտրություններՀարցարաններ, դիտարկումներ, քննարկումներ
Գրագիտական կարողություններԸնթերցանություն, շարադրման ունակություններ, մեդիագրագիտությունԲանավոր, գրավոր աշխատանք, հարցուպատասխան, տեքստի մեկնաբանում, վերլուծություն
Փափուկ հմտություններՀաղորդակցություն, համագործակցությունԽմբային առաջադրանքներ, խաղային մոդելավորում, մտագրոհ
Կոշտ հմտություններՄասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներԳործնական առաջադրանքներ համապատասխան ոլորտում

Գնահատման փուլերը 

  • Մասնակցություն աշխատարանին 
  • Արդյունքների վերլուծություն, ամփոփում 
  • Հետադարձ կապ  

6․2  Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդների գնահատումն ապահովվում է ուղեցողի կամ մասնագիտական խմբի աջակցությամբ։ 

VII.  Հաշվետվություն և փաստաթղթավորում 

7․1      Աշխատարանների ղեկավարները կազմում են ամփոփ հաշվետվություն, որը ներառում է հետևյալ տեղեկությունը. 

  • Մասնակցության ակտիվություն 
  • Անհատական և մասնագիտական հմտությունների դրսևորում 
  • Վերջնական եզրակացության կայացում 

7․2     Հաշվետվության հիման վրա, ինչպես նաև ԿԳՄՍՆ կարգով dimord.emis.am հարթակում հայտագրվելուց հետո կատարվում է ուսումնառության պայմանագրի կնքում։ 

7․3     Ուսումնառության պայմանագիր չկնքելու դեպքում Քոլեջի ղեկավարը ուսանողին, ծնողին ներկայացնում է մերժելու հիմնավորում։ 

7․4     Ուսանողն իր մերժումը կարող է բողոքարկել՝ դիմելով կրթահամալիրի տնօրենին։  

6․5 Կրթահամալիրի տնօրենը կազմակերպում է հարցի քննարկում՝ աշխատարանների համակարգողների, Քոլեջի ղեկավարի մասնակցությամբ։ Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է կրթահամալիրի տնօրենի որոշմամբ։ 

Իրավական հիմքեր 

VIII. Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր 

  • 9-րդ դասարանի ավարտական վկայական (կոդը)
  • Ծննդյան վկայականի պատճեն 
  • Սոցքարտի (ՀԾՀ) պատճեն 
  • Չորս լուսանկար 
  • Ծնողի անձնագրի պատճեն 
  • Ուսումնառության պայմանագիր 
college