Խաղանք, ճանաչենք, համտեսենք, կրթական պարտեզ

Մարինե Մարտիրոսյան
Հետաքրքրասեր ճամաբարականների ուշադրության կենտրոնում բակ-պարտեզի` օր օրի հասունացող պտղատու ծառերն են. կարմրիկ բալենիները, դեղնաթուշ ծիրանենիները, թթենին, որ հյուրասեր ճյուղերն է ձգել ցած։ Մեր հնարամիտ Արիսը որոշեց մի խաղ կազմակերպել և ընկերներին ծանոթացնել պարտեզի ծառերի տեսակներին։ Հավաքեց պտղատու ծառերի տերևներից և առաջարկեց ընկերներին գտնել համապատասխան ծառերը, ուսումնասիրել հասունացող պտուղները, համտեսել։ Նյութը` դասարանական բլոգում։