Հակաբացիլ Ֆլեշմոբը Սաղմոսավանքում

Արևմտյան դպրոցի բլոգներ
Հակաբացիլ Ֆլեշմոբը Սաղմոսավանքում

Արմինե Գյոնջյան

Մեկ տարի շարունակ սովորեցինք, ստեղծեցինք, հայտնաբերեցինք ու մեծացանք։ Իրականացրեցինք տարբեր նախագծեր՝ զուգակցելով խաղն ու ուսումը։ Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ամփոփում ենք մեր առաջին դասարանը։

Մեր ձեռքբերումները ներկայացնում ենք ցուցահանդեսի միջոցով, իսկ «Հակաբացիլ Կոմիտասով» ցուցադրությամբ ամփոփում ենք տարին երաժշտական ու ստեղծագործ հնչյուններով։

Հատուկ է նաև այն, որ մեր համերգային հատվածը անցկացրինք Սաղմոսավանքի բակում։ Այդ գեղեցիկ ու խորհրդավոր վայրում մեր ուրախությանը միացան նաև ծնողները՝ դարձնելով օրը իսկապես տոնական ու հիշարժան։ Ամբողջական նյութը տե՛ս այստեղ: