4-րդ դասարանների գիտելիքի ստուգում․ Հրաման

Քնարիկ Ներսիսյա
ՀՐԱՄԱՆ թիվ 1004
Ք. Երևան 31․05․2025թ.
4-րդ դասարանների գիտելիքի ստուգում․
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12 մայիսի 2025 թվականի 1079-Ա/2 հրամանի, կրթահամալիրի 2024-2025 ուսումնական տարվա ամփոփման, փոխադրման կարգի հիման վրա 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման (այսուհետ՝ ստուգում) կազմակերպման նպատակով.
- հաստատել՝
- ստուգման կազմակերպումը հեղինակային ծրագրի 4-րդ ուսումնական շրջանում գործող ուսումնական ճամբարի աշխատակարգով. պատասխանատու՝ Աննա Ֆռանգյան, Անահիտ Կիրակոսյան.
- ստուգման կազմակերպման և անցկացման աշխատակարգը (հավելված 1).
- ստուգման թույլատրված սովորողների ցուցակը (հավելված 2).
- կազմակերպման ժամանակացույցը (հավելված 3),
- հանձնաժողովների կազմերը (հավելված 4).
- սովորողների աշխատանքի ժամանակ ծնողների հետ համար կազմակերպվող մանկավարժական ակումբի, շրջայցի ծրագրերը (հավելված 5).
- ստուգումից ազատված սովորողների ցուցակը (հավելված 6).
- Ստուգումը կազմակերպել դպրոց-պարտեզի արևմտյան թևի 2-րդ հարկում. պատասխանատու՝ Անահիտ Կիրակոսյան.
- գրասենյակի ղեկավարին` սովորողներին, ծնողներին, դասավանդողներին անհատապես ծանոթացնել հրամանին:
Հավելված 1
Հյուսիսային դպրոց-պարտեզում 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման կազմակերպման և անցկացման աշխատակարգ
- Հյուսիսային դպրոց-պարտեզի 1-5-րդ դասարաններում ուսումնական տարվա երրորդ շրջանի գործունեության արդյունքներն ամփոփվել են մայիսի 24-ին։
- 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումը (այսուհետ՝ ստուգում) կազմակերպվում է ուսումնական 4-րդ շրջանում՝ ուսումնական ճամբարում. սովորողը ստուգմանը մասնակցելուց հետո անցնում է ճամբարային աշխատակարգով որոշված գործունեությանը։
- Ստուգումը կազմակերպվում է աղմուկից հեռու, բաց, օդափոխվող տարածքում. ցանկացողները կարող են հետևել կազմակերպմանը՝ առանց մտնելու ստուգման սրահ։
- Ստուգման մասնակցությունը թույլատրելու համար մինչև մայիսի 29-ը գրասենյակի ղեկավարը, կազմակերպիչը ներկայացնում են յուրաքանչյուր սովորողի՝ ուսումնառության պայմանագրով որոշված պարտավորությունների կատարման, 3-րդ ուսումնական շրջանի գործունեության արդյունքների, ստուգմանը անհատական գործիքով մասնակցության մասին տեղեկանք։
- Ստուգման մասնակիցների ցուցակը հաստատվում է մայիսի 30-ին՝ մինչև 18:00։
- Սովորողը ստուգմանը մասնակցում է իր անհատական թվային գործիքով, ստուգաթերթիկը, արդյունքները հրապարակում է իր ուսումնական բլոգում։
- Մայրենի լեզվից ստուգումը կազմակերպվում է հունիսի 3-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 6-ին, սկիզբը՝ ժամը 10:00։
- Ստուգման ընթացքում ծնողների համար կազմակերպվում է է մանկավարժական ակումբի պարապմունք՝ նախօրոք հրապարակված ծրագրով, պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, շրջայց կրթահամալիրի քոլեջում, պատասխանատու՝ Ռոզա Մելիքյան։ Ծնողն իր ընտրությամբ կարող է մասնակցել ճամբարային ջոկատի գործունեությանը։
- Ստուգումների լուսաբանումը մասնակիցների ուսումնական աշխատանքն է։
Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
Հավելված 2
Ստուգման թույլատրված սովորողների ցուցակը
4․1 դասարան
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4․2 դասարան
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4․3 դասարան
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 3
2024-2025 ուսումնական տարվա
4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը
4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը
ԱՌԱՐԿԱՆ | ՕՐԵՐ | ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ | ՍՏՈՒԳՈՂ |
Մայրենի | 03.06.2025 | Սրբուհի Ներսիսյան Ֆլորա Դավթյան Լիանա Ռոզիկյան | Քրիստնե Շահբազյան, Սոֆյա Մամյան, Մանուշակ Աբրահամյան |
Մաթեմատիկա | 06.06.2025 | Մարի Միքայելյան, Անուշ Աթայան | Անի Միրզոյան, Շողիկ Զեյնալյան Սրբուհի Ներսիսյան |
Հավելված 4
Ստուգատեսի առաջին փուլ
- Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից․
- Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից․ Անի Միրզոյան, Շողիկ Զեյնալյան
Ստուգատեսի երկրորդ փուլ՝
- Հունիսի 3․ մայրենի լեզու
- Հունիսի 6․ մաթեմատիկա
Հավելված 5
Հավելված 6
4-րդ դասարանների գիտելիքների ստուգումից սովորողների ազատելու մասին։
Ներքոնշյալ ԿԱՊԿՈՒ սովորողները սահմանված կարգով ազատվում են 4-րդ դասարանի ստուգումներից։
- Հովհաննիսյան Տիգրան Ռաֆայելի- ունի հաշմանդամություն, շարժունակության 3-րդ աստիճան, ինտելեկտի 2-րդ աստիճան։
Ըստ կարգի չպետք է մասնակցի 4-րդի ավարտական ստուգմանը։