Կրթությունը պետք է թերապևտիկ նշանակություն ունենար, բուժեր մեզ, ցավոք`հակառակն է անում

Factor TV
«Մեր հանրակրթական դպրոցներում արձակուրդներից հետո դպրոցների դռները փակեցին և վերջ, երեխան գիտի, որ դպրոցի հետ գործ չունի: Մինչդեռ ոչ ֆորմալ կրթության հսկա տարածքը բաց է: Ամռան երեք ամսում երեխան ինչո՞վ է զբաղված»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով`մենք մոռացել ենք կրթական միջավայրի մասին և մեկուսացել դրանից, մինչդեռ կրթությունը մի բան է, որն ազդում է 24 ժամ անընդմեջ. «Մեր հանրակրթական դպրոցները գրավիչ չեն, մինչդեռ կրթական միջավայրը պետք է թերապևտիկ նշանակություն ունենա հասարակության համար, պետք է բուժի: Մեզանում, ցավոք, այն բուժիչ նշանակություն չունի, հակառակ ազդեցություն ունի»: Որքանո՞վ են մեր դպրոցներն ու բուհերը ինքնավար և անկախ. մեր զրուցակիցն այն համոզման է, որ վերջին 7 տարում հասարակությունն ուներ այդ հնարավորությունը, որը, սակայն, ձեռքից բաց թողեց. «Կա վախ և ամենասովորական ինքնապաշտպանություն, մարդիկ չեն ուզում աշխատանք կորցնել, աշխատանքը վտանգել, սա համատարած մի բան է: Այս իրավիճակում հնարավոր չէ իրական փոփոխություններ գրանցել»: Աշոտ Բլեյանն անդրադառնում է նաև Ազգային Ժողովում կիրառվող խոսույթին, խոսում այդ և նմանօրինակ երևույթների ու դպրոցներում տիրող բարոյական ճգնաժամի միջև կապի մասին. «Ազգային ժողովը, նմանատիպ այլ հարթակները բանավեճի համար են, մարտահրավերներ առաջ քաշելու և դրանք լուծելու համար են, ոչ թե որ ինչ ուզենան`խոսեն: Ազգային ժողովը բանավեճի ամբիոնն է, բայց հակառակ է գործում, դրդում է, որ բանավեճ չլինի»: Մանրամասները`տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/896425.html