Հակաբացիլ շարականներ

Հրավեր
«Ուսումնական ժամերգություն» նախագիծն իրականացվում է Երևանի, hայաստանյան և Հայաստանից դուրս առաքելական գործող և խոնարհված եկեղեցիներում՝ կրթահամալիրի 4-12-րդ դասարանի սովորողների, դասավանդողներիմ ծնողների մասնակցությամբ։
Նախագծի նպատակն է պահպանել և կյանք մտցնել, տարածել ազգային հոգևոր մշակույթը:
Սիրով հրավիրում ենք հունիսի 2-ին՝ 10։00, Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցելու 4-5-րդ դասարանների «Հակաբացիլ շարականներ» ժամերգությանը։
Ծրագրում՝ հոգևոր երգեր, շարականներ, հատվածներ Սուրբ Պատարագից։
Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Սեդա Թևանյան, Ջուլի Ղազարյան, Լիլիթ Վերմիշյան
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան
Համակարգող՝ Երաժշտության, պարի, ծեսի ուսումնական կենտրոն