Կազմակերպեցինք ԱԹՌ-ի փորձնական թռիչք

Էրիկ Միրզոյան և ընկերներ
2025 թ. մայիսի 27-ին իրականացվեց ԱԹՌ-ի (Անօդաչու Թռչող Ռազմական համակարգ) փորձնական թռիչքը։ Թռիչքի համար օգտագործվեցին Սու-27 տիպի երեք մոդելներ, որոնք պատրաստել էին մեր Քոլեջի ուսանողներն ու միջին դպրոցի սովորողները։
Մոդելները սարքվել էին հատուկ ծրագրով՝ հագեցած էին շարժիչներով, սենսորներով և հեռակառավարման համակարգերով։ Թռիչքից առաջ ուսանողները կատարեցին տեխնիկական աշխատանքները՝ ծրագրավորում, էլեկտրոնիկայի տեղադրում և թռիչքի փորձարկումներ։ Դպրոցի սովորողները նույնպես ակտիվ մասնակցեցին մոդելների հավաքման և նախապատրաստման գործընթացին։
Թռիչքի ընթացքում մոդելները կատարեցին տարբեր շարժումներ՝ բարձրացում, շրջադարձեր և խմբային մանևրներ։
Շարունակությունը և նկարաշարը՝ Էրիկ Միրզոյանի բլոգում։