Հարցասերի օրագիր․ թիթեռներ

Մարինե Մարտիրոսյան
Ահա՛, այսօր էլ մեր խելոքների ուշադրության կենտրոնում հայտնվեցին թիթեռները։
Իսկական տոնի վերածվեց այն պահը, երբ սովորողներից մի քանիսը նկատեցին պատուհանից ներս մտած դեղնասպիտակավուն թևերով թիթեռնիկին։
-Գնա՜, ա՜յ, ա՜յ էսպես դուրս արի, սիրուն ջան։ Մենք կգնանք տուն, դու կմնաս մենակ։
Դավիթն առաջարկեց ձեռքերով քամի անեել, որ թիթեռնիկին այդպես քամին հասցնի պատուհանի մոտ։
Թիթեռնիկը հավանաբար լսեց, նկատեց մեր խելոքների ժպիտն ու հոգատարությունը, կողմնորոշվեց արագ ու վայրկյաններ անց արդեն պատուհանի հակառակ կողմում էր։ Ծափեր հնչեցին մեր խիզախ թիթեռնիկի պատվին։ Հետո որոշեցինք տեղեկտավական նյութ պատրաստել ու օրը նվիրել թիթեռնիկին։ Նյութը՝ դասարանական բլոգում։