Իսպանիայի դեսպանի այցը կրթահամալիր

Մայիսի 19-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հյուրընկալեց պատվավոր հյուրերի՝ Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մարկոս Գոմես Մարտինեսին և դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի տնօրենի, դասավանդողների և սովորողների հետ։
Հանդիպմանը նախորդեց շրջայց կրթահամալիրի տարածքով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան դպրոցի ուսումնական միջավայրին, մասնագիտական ու ստեղծագործական լաբորատորիաներին, արհեստանոցներին․․․ Դեսպանը մեծ հետաքրքրությամբ էր դիտում սովորողների աշխատանքները։
Այս այցը նոր հնարավորություններ է ստեղծում երկխոսության, համագործակցության և միջազգային փորձի փոխանակման համար, ինչը հատկապես արժեքավոր է կրթահամալիրի բազմալեզու և բազմամշակութային կրթական միջավայրում։
Լուսաբանում են իսպաներենի խմբի սովորողները․