Շրջանավարտի օր քոլեջում

Շրջանավարտի օր քոլեջում

Հրավեր

🎓 Շրջանավարտի տոնական օր կրթահամալիրի քոլեջում

📅 Օր՝ 25. 05. 2025թ․

🕙 Ժամ՝ 10։00

📍 Վայրը՝ Քոլեջի ներքին բակ

👥 Մասնակիցներ՝ շրջանավարտներ, ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ, ընկերներ

Օրվա խորագիրը՝

  • Ընկերություն
  • Հոգատարություն
  • Ջերմություն
  • Տուն
  • Սեր
  • Ընտանիք

Այս բառերը ոչ միայն գեղեցիկ հնչողություններ են, այլև մեր ապրածը, մեր նկարագիրը, մենք։
Մենք, մեր տունը՝ Քոլեջը, եղել է և կմնա մի վայր, ուր մենք սովորել ենք սիրել, հարգել, դիմանալ, ստեղծել, երազել և որտեղ թևեր ենք ստացել։
Այսօր Շրջանավարտի օրն է՝ հիշողություններով լի, ապրումներով ու երախտագիտությամբ լցված։

📜 Ծրագիր

💃 Վալս՝

Երգ՝ The Second Waltz – André Rieu
Ճանապարհ, որ անցել ենք միասին՝ ներդաշնակ, անկեղծ ու գեղեցիկ։
🎶 Երաժշտական անակնկալ
Երաժշտական միքս։ Անակնկալ հատված՝ մեր շնորհակալությունը՝ արվեստով։
🕺 Ազգային պարեր

  • Իշխանաց պար
  • Խամխամա
  • Սղերդի քոչարի

Միասնական պարուսուցում

Կենտրոնում ծնողներն են։
Սովորեցնում ենք մեր սովորածը, փոխանցում` ժպիտով։

  • Գյովնդ

🍰 Համեղ կանգառ

Շրջանավարտին վայել մեծ տորթի արարողություն

  • Ծափահարություններ
  • Միասնական լուսանկար

MSKH college