Այցելություն ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ

Վարդան Կարապետյան
«Մասնագիտական կողմնորոշում» նախագծի շրջանակում /Պատուհան դեպի գիտություն/ մայիսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի մի խումբ հետաքրքրված սովորողների հետ միասին այցելեցինք ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ։ Իրավաբանական կլինիկայում /իրավաբանական խորհրդատվություն իրականացնող ստորաբաժանում/ ունեցանք հետաքրքիր հանդիպում, որտեղ ասպիրանտ ուսանողները ներկայացրեցին իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքը, ընդունելության պայմանները, ֆակուլտետի ամբիոնները, ինչպես նաև իրավաբանի մասնագիտության արդիականությունը։ Ուսանողները հանդես եկան նաև բանախոսությամբ՝ «Թմրանյութերը քրեաիրավական պատասխանատվության առարկա» թեմայով, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։
Լուսաբանում են մասնակիցները՝
- Գրիգորյան Ալեքսանդրա՝ 9-րդ դաս․
- Դադոյան Կարինե՝ 10-րդ դաս․
- Սարոյան Նարեկ՝ 10-րդ դաս.
- Տոնոյան Մանե՝ 11-րդ դաս․
- Մարինե Բանդիկյան՝ կամավոր
Նյութը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Մարինե Բանդիկյանի /կամավոր/