Իսպանիայի դեսպանի այցը կրթահամալիր

Իսպանիայի դեսպանի այցը կրթահամալիր

Մայիսի 19-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հյուրընկալեց պատվավոր հյուրերի՝ Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մարկոս Գոմես Մարտինեսին և դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի տնօրենի, դասավանդողների և սովորողների հետ։

Հանդիպմանը նախորդեց շրջայց կրթահամալիրի տարածքով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան դպրոցի ուսումնական միջավայրին, մասնագիտական ու ստեղծագործական լաբորատորիաներին, արհեստանոցներին․․․ Դեսպանը մեծ հետաքրքրությամբ էր դիտում սովորողների աշխատանքները։ 

Այս այցը նոր հնարավորություններ է ստեղծում երկխոսության, համագործակցության և միջազգային փորձի փոխանակման համար, ինչը հատկապես արժեքավոր է կրթահամալիրի բազմալեզու և բազմամշակութային կրթական միջավայրում։


Լուսաբանում են իսպաներենի խմբի սովորողները․


Մարի Կարապետյան 11-րդ դասարան

Մելանյա Քեքեջյան 10-րդ դասարան

Աստղիկ Հակոբյան 12-րդ դասարան

Նարե Ղազարյան 10-րդ դասարան

highschool