Գինեգործության մասնագիտական ամփոփում

Քոլեջ
Մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ին, Քոլեջի վերնատանը կայացավ Գինեգործության բաժնի ամփոփիչ մասնագիտական կլոր սեղան-քննարկում-ամփոփումը Մայիսյան 20-րդ մանկավարժական հավաքի շրջանակներում։
Քննարկման ընթացքում գինեգործության բաժնի սովորողները ներկայացրին ուսումնական տարվա հիմնական փուլերն ու ձեռքբերումները՝ ընդգծելով կրթական արտադրության ձևաչափի արդյունավետությունը։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամբ խաղողագործության, գինու արտադրության, համտեսների և վաճառքի գործընթացներում։