Մայիսյան 20-րդ հավաք. Զբոսաշրջության մասնագիտական կլոր սեղան Քոլեջում

Քոլեջ
Մայիսի 19-ին՝ ժամը 13:30-ին, Քոլեջի վերնատանը կկայանա Զբոսաշրջության մասնագիտական կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվում է Մայիսյան 20-րդ մանկավարժական հավաքի շրջանակներում։ Քոլեջի զբոսաշրջության բաժնի սովորողները և դասավանդողները կներկայացնեն «Երևան» երկարաժամկետ եռալեզու նախագիծը։
Նախագիծն առանձնանում է ուսուցման բազմակողմանի ձևաչափով, որը նպաստել է ուսանողների թիմային աշխատանքի, հետազոտական և վերլուծական կարողությունների ձևավորմանը։ Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ունեցել զարգացնելու մասնագիտական հաղորդակցություն երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։
Միջոցառման ավարտին նախատեսվում է բաց քննարկում, որտեղ մասնակիցները կկարողանան փոխանակել գաղափարներ և դիտարկել հետագա համագործակցության հնարավոր ուղիները։