Հարթակում ծնողն է․․․

Սաթենիկ Սիմոնյան
«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում հոգեբան Արմինե Փաշայանը՝ Ալիսայի մայրիկը, հանդիպեց սովորողների հետ։ Հետաքրքիր ու շատ կարևոր քննարկում ունեցանք հույզերի մասին։ Սովորողները նկարների միջոցով գուշակեցին հույզերը, պատմեցին իրենց զգացողությունների մասին, նկարեցին իրենց հույզերը, հույզերին գույներ տվեցին։ Ամփոփումն ամենագրավիչն էր՝ «Էմոջի» կոնֆետներ։ Շնորհակալ ենք այսքան հագեցած և ուսուցողական պարապմունքի համար։ Տեսանյութը՝ բլոգում։